Առողջական խնդիրներ

Ծայրամասային զարկերակների հիվանդություն

Ծայրամասային զարկերակների հիվանդություն

Time Read 2 րոպե

Ծայրամասային զարկերակների հիվանդությունը արյան շրջանառության տարածված խնդիր է, երբ նեղացած զարկերակները նվազեցնում են վերջույթներով արյան հոսքը:

Այն կոչվում է նաև ծայրամասային անոթային հիվանդություն: Ինչպես հուշում է անվանումը, հիվանդությունը ներառում է վարջույթների զարկերակների ախտահարումները։

Երբ զարգանում է ծայրամասային զարկերակների հիվանդություն, ոտքերը և ավելի հազվադեպ՝ ձեռքերը չեն ստանում բավարար արյուն, որ պահպանեն վերջույթների մկանների և մյուս հյուսվածքների թթվածնի և սննդանյութերի պահանջարկը: Սա կարող է առաջացնել բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ ոտքերի, գլխավորապես՝ սրունքների և ոտնաթաթերի ցավ, երբ քայլում եք (ընդմիջվող կաղություն): Նույն շրջաններում կարող են զարգանալ մաշկի մազաթափություն և փայլ և ոտնաթաթերի եղունգների փխրունացում և կոտրտվածություն:

Նաև հավանական է, ծայրամասային զարկերակների հիվանդությունը լինի զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման նշան (աթերոսկլերոզ), որը բերում է վերջույթների զարկերակների նեղացման և ոտքերի և հազվադեպ ձեռքերի արյան հոսքի նվազեցման: Թեև հիվանդությունը կյանքին սպառնացող չէ, սակայն վերջույթների զարկերակների ախտահարումն ինքնին նշանակում է, որ առկա է ծանր աթերոսկլերոզ, որը բարձրացնում է ավելի ծանր հիվանդություններ ռիսկը, որոնցից են ինսուլտը և սրտի իշեմիկ հիվանդությունը, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտը:

Առանձին ուշադրության է արժանի հիվանդությանը բնորոշ բարդություններից ևս մեկը՝ վերջույթի իշեմիան, որը կարող է հանգեցնել հիվանդ ոտքի անդամահատման (ամպուտացիա)։

Եթե բժիշկը կասկածում է, որ ունեք ծայրամասային զարկերակների հիվանդություն, կարող է առաջարկել ոտքերի զարկերակներով արյան հոսքի ստուգման հետազոտության։ Ծայրամասային զարկերակների հիվանդությունը կարող է հաջողությամբ բուժվել ֆիզիկական վարժանքներով, առողջ սննդակարգով և ցանկացած տեսակի ծխախոտի օգտագործման դադարեցմամբ:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2019 վերանայվել է՝ 28-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով