Պնևմոթորաքսն ունի տարբեր պատճառներ և զարգացման մեխանիզմներ:
- Կրծքավանդակի վնասվածք. Կրծքավանդակի վնասվածք. ձեր կրծքավանդակի ցանկացած բութ կամ թափանցող վնասվածք կարող է առաջացնել թոքի թորշոմում (կոլապս): Որոշ վնասվածքներ կարող են տեղի ունենալ ֆիզիկական բռնության ենթարկվելու կամ ավտովթարների ժամանակ, իսկ մյուսները կարող են պատահաբար առաջանալ բժշկական միջամտությունների ժամանակ, որոնք ներառում են ասեղը կրծքավանդակի մեջ մտցնելը:
- Թոքային հիվանդություն. Թոքային հիվանդություն. վնասված թոքերի հյուսվածքն ավելի հավանական է, որ կոլապսի ենթարկվի: Թոքերի վնասը կարող է առաջանալբազմաթիվ հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), կիստոզ ֆիբրոզը (մուկովիսցեդոզ), թոքերի քաղցկեղը կամ թոքաբորբը (պնևմոնիա): Թոքերի կիստոզ հիվանդությունները, ինչպիսիք են լիմֆանգիոլեյոմիոմատոզը և Բիրթ-Հոգ-Դյուբի համախտանիշը, առաջացնում են թոքերի հյուսվածքում կլոր, բարակ պատերով օդային պարկեր, որոնք կարող են պատռվել՝ հանգեցնելով պնևմոթորաքսի:
- Պատռված օդային բշտիկներ (բուլլաներ). թոքերի վերին մասում կարող են առաջանալ փոքր օդային բշտիկներ (բուլլաներ): Այս օդային բշտիկները երբեմն պայթում են, ինչը թույլ է տալիս, որը օդն արտահոսի դեպի թոքերը շրջապատող տարածություն:
- Մեխանիկական օդափոխություն. պնևմոթորաքսի ծանր տեսակ կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր շնչելու համար մեխանիկական օժանդության կարիք ունեն: Թոքերի արհեստական օդափոխությունը (ռուսերեն՝ ИВЛ) կարող է կրծքավանդակի ներսում ստեղծել օդի ճնշման անհավասարակշռություն: Նման իրավիճակում թոքը կարող է ամբողջությամբ կոլապսի ենթարկվել (թորշոմել)։
Ռիսկի գործոններ
Ընդհանուր առմամբ, տղամարդկանց մոտ պնևմոթորաքսով հիվանդանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան կանանց մոտ: Պնևմոթորաքսի տեսակը, որն առաջանում է օդային բշտիկների պատռվածքից, առավել հաճախ հանդիպում է 20-ից 40 տարեկան մարդկանց մոտ, հատկապես, եթե անձը խիստ բարձրահասակ է և թերքաշ:
Թոքային հիվանդությունը կամ մեխանիկական օդափոխությունը կարող են ըստ իրավիճակի լինել պնևմոթորաքսի պատճառ կամ ռիսկի գործոն: Ռիսկի այլ գործոնները ներառում են հետևյալը:
- Ծխելը. ռիսկը մեծանում է ժամանակի և ծխած ծխախոտի քանակի հետ՝ նույնիսկ առանց էմֆիզեմայի:
- Գենետիկա. պնևմոթորաքսի որոշ տեսակներ հանդիպում են ընտանիքներում:
- Նախկինում պնևմոթորաքս. յուրաքանչյուր ոք, ով ունեցել է պնևմոթորաքս, մեկ այլ պնևմոթորաքսի վտանգի տակ է:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024