Առողջական խնդիրներ
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ

1 րոպե
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ) կամ Շտեյն-Լևենտալի համախտանիշը վերարտադրողական տարիքի կանանց շրջանում տարածված հորմոնային խանգարում է:
ՊԿՁՀ-ով կանայք կարող են նշել հազվադեպացած կամ երկարացած դաշտանային ցիկլեր կամ արական հորմոնի (անդրոգեն) մակարդակների բարձրացում։ Ձվարաններում կարող են ձևավորվել հեղուկի բազմաթիվ մանր կուտակումներ (ֆոլիկուլներ) և չկարողնանան պարբերաբար (ամիսը մեկ) ազատել ձվաբջիջ: Սա է պատճառը, որ ՊԿՁՀ-ն հանդիսանում կանանց անպտղության հիմնական պատճառը, թեև բազմաթիվ կանայք տեղյակ չեն, որ ունեն պոլիկիստոզային ձվարաններ (ՊԿՁՀ-ով կանանց 70%-ի մոտ հիվանդությունը մնում է չախտորոշված)։
ՊԿՁՀ-ի հստակ պատճառը հայտնի չէ: Վաղ ախտորոշումը և բուժումը՝ զուգակցված քաշի կրճատման հետ կարող են կրճատել երկարաժամկետ բարդությունների ռիսկը, ինչպիսիք են 2-րդ տիպի դիաբետը և սրտային հիվանդությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2018 վերանայվել է՝ 14-07-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: