Գրադարան
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ. բարդություններ

1 րոպե
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (ՊԿՁՀ), հատկապես բուժումից դուրս մնալու դեպքում կարող է բերել տարբեր բարդությունների:
ՊԿՁՀ բարդություններից են՝
- անպտղություն
- գեստացիոն դիաբետ կամ հղիությամբ պատճառված բարձր արյան ճնշում
- վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն
- ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ՝ ծանր լյարդային բորբոքում, որը պատճառվում է լյարդում ճարպի կուտակմամբ
- մետաբոլիկ համախտանիշ՝ ախտաբանական վիճակների խումբ, որը ներառում է բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա), բարձր արյան շաքարը և արյան խոլեսթերինի կամ տրիգլիցերիդների մակարդակների բարձրացումը, որոնց արդյունքում զգալիորեն մեծանում է սրտանոթային (կարդիովասկուլյար) հիվանդության ռիսկը
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ կամ նախադիաբետ
- քնի ապնոէ
- դեպրեսիա, տագնապ և սնման խանգարումներ
- արգանդի լորձաթաղանթի քաղցկեղ (էնդոմետրիալ քաղցկեղ):
Գիրությունը, որը սովորաբար առաջանում է ՊԿՁՀ-ով կանանց մոտ, կարող է վատթարացնել այս խանգարման բարդությունները:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-07-2021 վերանայվել է՝ 12-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: