Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (ՊԿՁՀ) ճշգրիտ պատճառը հայտնի չէ:
Այնուամենայնիվ, ՊԿՁՀ-ի զարգացման մեջ կարող են դեր խաղալ հետևյալ գործոնները:
- Ինսուլինի ավելցուկ. ինսուլինը ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) կողմից արտադրվող հորմոն է, որն ապահովում է բջիջների կողմից շաքարի՝ օրգանիզմի էներգիայի առաջնային աղբյուրի յուրացումը: Երբ բջիջները դառնում են ինսուլինի ազդեցության նկատմամբ կայուն, արյան շաքարի մակարդակը կարող է աճել, որին ի պատասխան պանկրեասն արտադրի ավելի շատ ինսուլին: Ինսուլինի չափազանց մեծ քանակությունը կարող է պատճառ դառնալ, որ ձեր օրգանիզմի չափազանց շատ արտադրի անդրոգեն արական հորմոնը: Դուք կարող եք խնդիրներ ունենալ ձվազատման (օվուլյացիայի) հետ՝ այն գործընթացի, երբ ձվաբջիջներն ազատվում են ձվարանից: Ինսուլինակայունության նշաններից մեկը մաշկի մուգ, թավշյա բծերն են պարանոցի ստորին հատվածում, թևատակերին, աճուկներին կամ կրծքի տակ: Այլ նշաններից կարող են լինլ ավելի մեծ ախորժակը և քաշի ավելացումը:
- Ցածր աստիճանի բորբոքում. արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները) նյութեր են արտադրում՝ ի պատասխան վարակի կամ վնասվածքի: Այս արձագանքը կոչվում է ցածր աստիճանի բորբոքում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՊԿՁՀ-ով կանայք երկարատև, ցածր աստիճանի բորբոքման մի տեսակ, որը հանգեցնում է պոլիկիստոզային ձվարանների կողմից անդրոգենների արտադրությանը: Սա կարող է հանգեցնել սրտային և արյունատար անոթների խնդիրների:
- Ժառանգականություն. հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ գեներ կարող են կապված լինել ՊԿՁՀ-ի հետ: ՊԿՁՀ-ի ընտանեկան պատմություն (անամնեզ) ունենալը կարող է դեր խաղալ այս վիճակի զարգացման մեջ:
- Անդրոգենի ավելցուկ. ՊԿՁՀ-ի դեպքում ձվարանները կարող են արտադրել անդրոգենների բարձր մակարդակներ: Անդրոգենի չափազանց մեծ քանակությունը խանգարում է ձվազատմանը: Սա նշանակում է, որ ձվաբջիջները չեն զարգանում կանոնավոր հիմունքներով և չեն ազատվում ֆոլիկուլներից, որտեղ նրանք զարգանում են: Անդրոգենի ավելցուկը նաև կարող է հանգեցնել հիրսուտիզմի և պզուկների (ակնե):
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024