Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (ՊԿՁՀ) գանգատները և ախտանիշները հաճախ զարգանում են սեռահասունության շրջանում առաջին դաշտանային ցիկլի ժամանակ:
Երբեմն ՊԿՁՀ-ը նաև կարող է զարգանալ ավելի ուշ, օրինակ՝ ի պատասխան մարմնի քաշի զգալի ավելացման:
ՊԿՁՀ գանգատները և ախտանիշները տարբերվում են: Հիվանդությունն ախտորոշվում է, եթե առկա են հետևյալ նշաններից առնվազն երկուսը:
- Անկանոն դաշտաններ. ավելի քիչ դաշտան ունենալը կամ ոչ կանոնավոր դաշտանները ՊԿՁՀ-ի ընդհանուր նշաններն են: Նույնը վերաբերվում է դաշտաններին, որոնք տևում են շատ օրեր կամ ավելի երկար, քան բնորոշ է դաշտանին: Օրինակ, դուք կարող եք ունենալ տարեկան ավելի քիչ, քան ինը դաշտան: Եվ այդ դաշտանները կարող են սկսվել ավելի քան 35 օրը մեկ: Դուք նաև կարող եք ունենալ հղիանալու հետ կապված խնդիրներ:
- Չափից շատ անդրոգեն. իրենից արական սեռական հորմոն ներկայացնող անդրոգենի բարձր մակարդակը կարող է հանգեցնել դեմքի և մարմնի ավելցուկային մազերի: Սա կոչվում է հիրսուտիզմ: Երբեմն կարող են առաջանալ նաև սուր պզուկներ և տղամարդկային տիպի ճաղատություն:
- Պոլիկիստոզ ձվարաններ. ձեր ձվարանները կարող են ավելի մեծ լինել: Շատ ֆոլիկուլներ, որոնք պարունակում են անհաս ձվաբջիջ, կարող են զարգանալ ձվարանների եզրին: Ձվարանները կարող են չգործել այնպես, ինչպես պետք է:
ՊԿՁՀ գանգատներն ու ախտանիշները սովորաբար ավելի ծանր են գեր կանանց շրջանում:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե անհանգստացած եք դաշտանային ցիկլերի կապակցությամբ, ունեք հղիանալու հետ կապված խնդիր կամ անդրոգենի ավելցուկի ախտանիշներ: Դրանք կարող են ներառել ձեր դեմքի և մարմնի նոր մազերի աճը, պզուկները (ակնե) և տղամարդկային տիպի ճաղատությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024