Գրադարան
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ. ինքնօգնություն

1 րոպե
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (ՊԿՁՀ) ազդեցությունները նվազեցնելուն կարող են օգնել հետևյալ քայլերը:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշից ազատվելը կարող է կրճատել ինսուլինի և անդրոգենի մակարդակները և վերականգնել ձվազատումը (օվուլյացիան): Հարցրեք ձեր բժշկին քաշը կարգավորող ծրագրերի մասին և կանոնավոր կերպով հանդիպեք դիետոլոգին, ով կարող է օգնել ցանկալի քաշի ցուցանիշներին հասնելու ձեր ջանքերին:
- Սահմանափակեք ածխատրերը. ճարպերից աղքատ և ածխաջրերով հարուստ սննդակարգը կարող է բարձրացնել ինսուլինի մակարդակները: Եթե ունեք ՊԿՁՀ, հարցրեք ձեր բժշկին ածխատրերից աղքատ սննդակարգի մասին: Ընտրեք բարդ ածխատրեր, որոնք ավելի դանդաղորեն են բարձրացնում արյան շաքարի մակարդակները:
- Եղեք ակտիվ. ֆիզիկական վարժանքն օգնում է արյան շաքարի մակարդակների նվազեցմանը: Եթե ունեք ՊԿՁՀ, առօրյա ակտիվության բարձրացումը և կանոնավոր վարժանքները կարող են բուժել կամ նույնիսկ կանխարգելել ինսուլինակայունությունը և օգնել մարմնի քաշի վերահսկմանը, հետևաբար՝ դիաբետի զարգացման կանխարգելմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-07-2021 վերանայվել է՝ 12-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: