Վաղաժամ սեռական հասունացման հնարավոր բարդությունները ներառում են հետևյալը:
- Կարճ հասակ. վաղաժամ սեռահասունություն ունեցող երեխաները սկզբում կարող են արագ աճել և ավելի բարձրահասակ լինել, քան իրենց տարիքի մյուսները: Սակայն, նրանց ոսկորները շատ շուտ են հասունանում, որի հետևանքով այս երեխաները հաճախ դադարում են աճել սովորականից շուտ: Սա կարող է արդեն չափահաս տարիքում հանգեցնել միջինից ավելի կարճահասակության:
- Սոցիալական և հուզական խնդիրներ. երեխաները, ովքեր սկսում են սեռահասունացումն իրենց տարիքից շատ շուտ, կարող են վրդովվել իրենց մարմնի փոփոխություններից: Օրինակ, վաղ սկսված դաշտանները կարող են աղջիկների մոտ սթրես կամ անհանգստություն առաջացնել: Սա կարող է ազդել երեխայի ինքնագնահատականի վրա և մեծացնել դեպրեսիայի կամ ապօրինի թմրամիջոցների կամ ալկոհոլի օգտագործման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024