Վաղաժամ սեռական հասունացումը բնորոշվում է երեխայի մոտ իր տարիքին անհամապատասխան չափահասության արտաքին նշաններով:
Մասնավորապես, վաղաժամ սեռահասունացման ախտանիշները կարող են ներառել՝
- աղջիկների մոտ՝ կրծքագեղձերի աճ և վաղ ի հայտ եկած առաջին դաշտան
- տղաների մոտ՝ ամորձիների և առանդամի աճ, դեմքի մազակալում և ձայնի հաստացում
- ցայլային (սեռական շրջանից վերև) կամ անութային (թևատակի) մազակալում
- մարմնի արագ աճ
- ակնե (պզուկ)
- մարմնից չափահասին բնորոշ հոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր երեխայի բժշկին, եթե նրա մոտ դիտարկում եք վաղաժամ սեռահասունացման ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024