Վաղաժամ սեռական հասունացումն այն է, երբ երեխաների մարմինը կամ օրգանիզմը շատ շուտ է սկսում վերածվել չափահասներին բնորոշ մարմնին:
Այս տարիքային փոփոխությունը հայտնի է որպես սեռական հասունացում կամ կարճ՝ սեռահասունացում: Շատ դեպքերում սեռահասունացումը տեղի է ունենում աղջիկների մոտ 8 տարեկանից հետո, իսկ տղաների մոտ՝ 9 տարեկանից հետո: Այնուամենայնիվ, սևամորթ, իսպանախոս և բնիկ ամերիկացի երեխաները բնականում կարող են ավելի վաղ հասունանալ: Վաղաժամ սեռահասունացումն այն վիճակն է, երբ սեռական հասունացումը շատ վաղ է սկսվում այն երեխայի համար, ով անցնում է իր կյանքի այս փուլով:
Սեռահասունության շրջանում մկաններն ու ոսկորները սկսում են արագ աճել։ Մարմինը փոխում է իր ձևն ու չափերը։ Եվ օրգանիզմը դառնում է երեխաներ ունենալու համար ունակ:
Վաղաժամ սեռահասունացման պատճառը հաճախ հնարավոր չէ գտնել: Հազվադեպ, որոշ առողջական խնդիրներ և վիճակներ, ինչպիսիք են վարակները, հորմոնների հետ կապված խնդիրները, ուռուցքները, գլխուղեղի հետ կապված խնդիրները կամ վնասվածքները կարող են վաղաժամ սեռահասունություն առաջացնել: Վաղաժամ սեռահասունացման բուժումը սովորաբար ներառում է սեռհասունացումը հետաձգող դեղամիջոցների օգտագործում:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024