Հաճախ վաղաժամ ծննդյան hստակ պատճառը պարզ չէ:
Սակայն, որոշ բաներ կարող են մեծացնել անհաս նորածնի ռիսկը:
Ռիսկի գործոններ
Որոշ ռիսկի գործոններ կապված են նախկին և ներկա հղիությունների հետ, օրինակ՝
- հղիություն երկվորյակներով, եռյակներով կամ այլ բազմակի պտուղներով
- հղիությունների միջև ընկած կարճ՝ վեց ամսից պակաս ժամանակահատված (իդեալական է համարվում հղիությունների միջև 18-ից 24 ամիս սպասելը)
- հղիացմանն օգնող բուժումներ, որոնք կոչվում են օժանդակ վերարտադրություն, ներառյալ՝ արտամարմնային բեղմնավորում (կրկնապատկում է ռիսկը)
- մեկից ավելի վիժում կամ աբորտ
- նախկին վաղաժամ ծնդունդ:
Որոշ առողջական խնդիրներ կարող են մեծացնել վաղաժամ վաղաժամ բերության ռիսկը, օրինակ՝
- արգանդի, արգանդի վզիկի կամ ընկերքի (պլացենտայի) հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են կարճ վզիկը, հեշտոցային արյունահոսությունը հղիության վաղ շրջանում, պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռումը, արգանդի վզիկի վիրաբուժական միջամտությունները, արգանդի ձևախեղումները, գերջրություն կամ սակավաջրությունը և այլն
- որոշ, հիմնականում՝ ամնիոտիկ հեղուկի և ստորին սեռական խողովակի վարակներ, ինչպիսիք են բակտերիալ վագինոզը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները
- շարունակական (քրոնիկ) առողջական խնդիրներ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը և շաքարային դիաբետը
- մարմնի տրավմաներ կամ վնասվածքներ
- պտղի հետ կապված խնդիրներ՝ որոշ բնածին անոմալիաներ և աճի դանդաղումներ:
Ապրելակերպի ընտրությունը նույնպես կարող է մեծացնել վաղաժամ ծննդյան ռիսկը:
- հղիության ընթացքում ծխախոտ ծխելը, ապօրինի թմրամիջոցներ, հաճախակի կամ չափից շատ ալկոհոլ օգտագործելը
- հղիությունից առաջ թերքաշ կամ ավելորդ քաշ ունենալը
- մինչև 17 տարեկանը կամ 35-ից հետո հղիությունը
- կյանքի սթրեսային իրադարձություններին առնչվելը, ինչպիսիք են սիրելիի մահը, ամուսնալուծությունը կամ ընտանեկան բռնությունը:
Անհայտ պատճառներով ԱՄՆ-ի սևամորթների ու բնիկների մոտ վաղաժամ ծնունդներն ավելի հավանական են, քան այլ ռասաների կանանց մոտ: Սակայն, վաղաժամ ծնունդները կարող են պատահել յուրաքանչյուրի հետ: Իրականում, վաղաժամ ծննդյան բազմաթիվ դեպքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024