Գրադարան

Վաղաժամ ծնունդ. ախտանիշներ

Վաղաժամ ծնունդ. ախտանիշներ

Time Read 3 րոպե

Ձեր երեխան կարող է ունենալ վաղաժամ ծննդյան շատ թեթև ախտանիշներ կամ ավելի լուրջ առողջական խնդիրներ:

Խիստ վաղ ծնվելու կամ խիստ անհաս նորածնի որոշ նշաններ ներառում են՝

  • փոքր չափս՝ մարմնի հետ համեմատած մեծ գլխով
  • արտաքին հատկանիշներ, որոնք ավելի սրված և ավելի քիչ կլորացված են, քան ժամկետային ծնված երեխայի դիմագծերը՝ ճարպը պահեստավորող բջիջների բացակայության պատճառով
  • նուրբ մազեր, որոնք ծածկում են մարմնի մեծ մասը
  • մարմնի ցածր ջերմաստիճան, հիմնականում՝ ծնվելուց անմիջապես հետո
  • դժվարացած շնչառություն
  • սնուցման (կերակրման) հետ կապված խնդիրներ:

Հետևյալ աղյուսակները ցույց են տալիս հղիության (գեստացիոն) տարբեր տարիքում վաղաժամ ծնված երեխաների միջին քաշը, հասակը և գլխի շրջանագիծն՝ ըստ սեռի:

Տղա նորածինների քաշը, հասակը և գլխի շրջանագիծն ըստ հղիության (գեստացիոն) տարիքի

Գեստացիոն տարիքՔաշՀասակԳլխի շրջանագիծ
40 շաբ․3,6 կգ51 սմ35 սմ
35 շաբ․2,5 կգ46 սմ32 սմ
32 շաբ․1,8 կգ42 սմ29.5 սմ
28 շաբ․1,1 կգ36,5 սմ26 սմ
24 շաբ․0,65 կգ31 սմ22 սմ

Աղջիկ նորածինների քաշը, հասակը և գլխի շրջանագիծն ըստ հղիության (գեստացիոն) տարիքի

Գեստացիոն տարիքՔաշՀասակԳլխի շրջանագիծ
40 շաբ․3,4 կգ51 սմ35 սմ
35 շաբ․2,4 կգ45 սմ31,5 սմ
32 շաբ․1,7 կգ42 սմ29 սմ
28 շաբ․1,0 կգ36 սմ25 սմ
24 շաբ․0,60 կգ32 սմ21 սմ

Հատուկ խնամք

Եթե ունեցել եք վաղաժամ ծննդաբերություն և ունեցել եք վաղաժամ ծնված երեխա, ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, պետք է մնա հիվանդանոցի (ծննդատան) հատուկ՝ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այս բաժանմունքում կազմակերպվում է վաղաժամ ծնված կամ անհաս նորածինների խնամքը և նրանց առողջության շուրջօրյա հսկողությունը:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-05-2023 վերանայվել է՝ 29-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով