Վաղաժամ ծնունդը նշանակում է, որ նորածին երեխան ժամկետից՝ գեստացիոն շրջանի ավարտից ավելի շուտ է ծնվել:
Նման դեպքերում ծննդաբերությունը տեղի է ունենում հղիության 37-րդ շաբաթից առաջ, մինչդեռ սովորական (նորմալ) հղիությունը պետք է տևեր մոտ 40 շաբաթ: Վաղաժամ ծնված երեխային այլ կերպ անվանում են անհաս նորածին:
Վաղաժամ ծնված երեխաները հաճախ ունեն լուրջ առողջական խնդիրներ, հատկապես, երբ շատ վաղ են ծնվում: Այս խնդիրները հաճախ տարբեր են: Սակայն, որքան շուտ է ծնվում երեխան, այնքան մեծ է առողջական խնդիրների ռիսկը:
Նորածինը կարող է լինել՝
- ուշ վաղաժամ ծնված՝ հղիության 34-ից 36-րդ շաբաթների ընթացքում
- չափավոր վաղաժամ ծնված՝ հղիության 32-ից 34 շաբաթների ընթացքում
- խիստ վաղաժամ ծնված՝ հղիության 28-ից 32 շաբաթների ընթացքում
- ծայրահեղ վաղաժամ ծնված՝ մինչև հղիության 28 շաբաթը:
Վաղաժամ ծնունդների մեծ մասը տեղի է ունենում ուշ վաղաժամ փուլում:
Իմացե՛ք ավելին վաղաժամ ծննդաբերության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024