Վաղաժամ ծննդյան ճշգրիտ պատճառը հաճախ անհայտ է:
Սակայն, ձեր բժշկի խորհրդով կարելի է ձեռնարկել որոշ քայլեր, որոնք կարող են օգնել վաղաժամ ծննդաբերության և անհաս նորածնի ռիսկի նվազեցմանը:
- Պրոգեստերոնի հավելումներ ընդունում. Պրոգեստերոնը հորմոն է, որը դեր է խաղում հղիության ընթացքում: Դրա արհեստական տարբերակը կարող է նվազեցնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը, եթե նախկինում ունեցել եք վաղաժամ ծնված երեխա: Այն նաև կարող է նվազեցնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը, եթե ունեք արգանդի կարճ վզիկ: Արգանդի վզիկը արգանդի ստորին ծայրն է, որը բացվում է ծննդաբերության ժամանակ, որ երեխան կարողանա ծնվել:
- Արգանդի վզիկի սերկլաժ. սա վիրահատական միջամտություն է, որն արվում է հղիության ընթացքում: Ձեր բժիշկը կարող է դա առաջարկել, եթե ունեք արգանդի կարճ վզիկ և նախկինում վաղաժամ ծննդաբերություն եք ունեցել: Այս միջամտության ընթացքում արգանդի վզիկը փակվում է ամուր կարով: Կարը հանվում է, երբ գալիս է երեխային ծնվելու ժամանակը: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք հղիության մնացած ժամանակահատվածում ձեզ անհրաժեշտ է հեռու մնալ ակտիվ գործունեությունից:
Մի բան, որը չի օգնում վաղաժամ ծննդաբերության կանխարգելմանը, անկողնում մնալն է: Պասիվ անկողնային ռեժիմը կարող է բարձրացնել արյան մակարդուկների (թրոմբ), ոսկորների թուլացման և մկանային տոնուսի թուլացման վտանգը: Դա կարող է նույնիսկ ավելի հավանական դարձնել վաղաժամ ծնունդը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024