Ձեր երեխային հիվանդանոցից տուն բերելու միտքը կարող է ձեզ թեթևացած, հուզված և նյարդային զգալու առիթ հանդիսանալ:
Դուք կարող եք որոշ բաներ անել ժամանակից շուտ՝ տնային կյանքին պատրաստվելու համար:
- Հասկացեք, թե ինչպես հոգ տանել ձեր երեխայի մասին. նախապես սովորեք նորածին մանկան խնամքի, առաջին բուժօգնության գիտելիքներն ու հմտությունները: Հարցրեք ձեր բժշկին ձեր ապագա երեխայի հետ կապված ցանկացած հարց: Հարցերք նաև վստահելի առցանց աղբյուրների մասին: Գրի առեք, թե ինչ ախտանիշների դեպքում կարող եք զանգահարել ձեր երեխայի բժշկին, օրինակ՝ շնչառության կամ կերակրման հետ կապված խնդիրներ:
- Քննարկեք կերակրման հարցերը. հարցրեք ձեր բժշկին ձեր երեխայի հավելյալ սնուցման անհրաժեշտության մասին: Հիշեք, որ վաղաժամ ծնված երեխաները հաճախ ավելի քիչ են ուտում և կարող են ավելի հաճախ կերակրվել, քան ժամկետային նորածինները: Պարզեք, թե որքան և ինչ հաճախությամբ պետք է ձեր երեխան ուտի:
- Պաշտպանեք ձեր երեխայի առողջությունը. վաղաժամ ծնված երեխաներն ավելի հավանական է, որ հիվանդանան լուրջ հիվանդություններով, քան մյուս նորածինները: Փորձեք ձեր երեխային հնարավորինս հեռու պահել մարդաշատ վայրերից: Եվ համոզվեք, որ բոլորը, ովքեր շփվում են ձեր երեխայի հետ, նախ լվանում են իրենց ձեռքերը: Խնդրեք հիվանդ մարդկանց հետաձգել իրենց այցը մինչև առողջանալը:Վաղաժամ ծնված երեխաները RSV վարակով հիվանդանալու ավելի բարձր ռիսկ ունեն: Այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով և ազդում է թոքերի և շնչառության մեջ ներգրավված այլ օրգանների վրա: Ձեր երեխայի բժիշկը կարող է առաջարկել դեղամիջոց, որը կոչվում է Պալիվիզումաբ (Սինագիս), որը կօգնի ձեր երեխային պաշտպանել RSV վիրուսից:
- Հետևեք երեխայի ստուգումների ժամանակացույցին. սկզբում կարող է անհրաժեշտ լինել, որ ձեր երեխայի բժշկին այցելեք ամեն շաբաթ կամ երկու շաբաթը մեկ, որ վերահսկեք ձեր երեխայի աճը, առողջության կարիքները և խնամքը:
- Պատվաստեք ձեր երեխային. պատվաստանյութերն օգնում են մարդկանց պաշտպանելու վտանգավոր հիվանդություններից։ Ձեր երեխայի բժիշկը կարող է ձեզ հետ խոսել ձեր երեխայի պատվաստման ժամանակացույցի մասին, թե երբ ձեր երեխան պետք է ստանա յուրաքանչյուր պատվաստանյութը:
- Նշեք ձեր երեխայի զարգացման ցանկացած ուշացում. տեղեկացրեք երեխայի բժշկին, եթե նրա մոտ ֆիզիկական և մտավոր զարգացումն ընթանում է ակնկալվող տարիքային ժամանակացույցից ուշացումներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024