Գրադարան
Խոլանգիտ

1 րոպե
Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը (ԱՍԽ) լեղուղիների հիվանդություն է:
Լեղուղիները լեղի կոչվող մարսողական հեղուկը ձեր լյարդից տեղափոխում են դեպի բարակ աղիներ: ԱՍԽ-ի դեպքում բորբոքումն առաջացնում է լեղուղիներում սպիական փոփոխություններ: Այս սպիները կոշտ ու նեղ են դարձնում լեղուղիները և աստիճանաբար հանգեցնում լյարդի լուրջ վնասման։ ԱՍԽ-ով մարդկանց մեծամասնությունը նաև ունի աղիների բորբոքային հիվանդություն, ինչպիսիք են խոցային կոլիտը կամ Կրոնի հիվանդությունը:
ԱՍԽ-ով մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունը զարգանում է դանդաղորեն: Այն ի վերջո կարող է հանգեցնել լյարդային անբավարարության, կրկնվող վարակների և լեղուղիների կամ լյարդի ուռուցքների: Լյարդի փոխպատվաստումը ծանր ԱՍԽ-ի միակ հայտնի բուժումն է, սակայն փոքր թվով հիվանդների դեպքում հիվանդությունը նաև կարող է կրկնվել փոխպատվաստված լյարդում:
ԱՍԽ-ի բուժումը կենտրոնանում է լյարդի գործունեության վերահսկման, ախտանիշների կառավարման և, հնարավորության դեպքում, որոշ միջամտությունների վրա, որոնք ժամանակավորապես բացում են խցանված լեղուղիները:
Հոդվածը տեղադրվել է՝ 31-05-2023 վերանայվել է՝ 27-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: