Գրադարան

Խոլանգիտ. ախտորոշում

Խոլանգիտ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Առաջնային սկլերոզացնող խոլանգիտի (ԱՍԽ) ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջամտությունները ներառում են հետևյալը:

  • Լյարդի գործունեության արյան թեստ. ձեր լյարդի գործառույթը ստուգելու համար արյան թեստը, այդ թվում՝ ձեր լյարդի ֆերմենտների մակարդակը (ակտիվությունը), կարող է ձեր բժշկին տալ ձեր ախտորոշման օգտակար հուշումներ:
  • Ձեր լեղուղիների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). մագնիսա-ռեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիան օգտագործում է ՄՌՏ՝ ձեր լյարդի և լեղուղիների պատկերները ստեղծելու համար և նախընտրելի թեստ է ԱՍԽ-ն ախտորոշելու համար:
  • Ձեր լեղուղիների ռենտգեն հետազոտություն. ԱՍԽ-ն ախտորոշելից կարող է անհրաժեշտ լինել լեղուղիների ռենտգենյանի մի տեսակ, որը կոչվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊ)՝ ի լրումն ՄՌՏ-ի կամ դրա փոխարեն: Սակայն, այս հետազոտությունը հազվադեպ է ախտորոշման համար օգտագործվում ՝ բարդությունների ռիսկի պատճառով: Որպեսզի ձեր լեղուղիները ռենտգենով տեսանելի լինեն, ձեր բժիշկն օգտագործում է ճկուն խողովակ, որն անցնում է ձեր կոկորդով, որպեսզի ներկանյութ (կոնտրաստ) ներարկի ձեր բարակ աղու այն հատվածում, որտեղ բացվում (դատարկվում) են ձեր լեղուղիները: ԷՌԽՊ-ն ընտրության հետազոտություն է, եթե գանգատներն ու ախտանիշները պահպանվում են՝ չնայած ՄՌՏ-ով շեղումների բացակայությանը: ԷՌԽՊ-ը հաճախ սկզբնական հետազոտություն է, եթե դուք չեք կարողանում ՄՌՏ անել ձեր մարմնում առկա մետաղական իմպլանտի պատճառով:
  • Լյարդի բիոպսիա. լյարդի բիոպսիան լաբորատոր թեստի համար լյարդի հյուսվածքի մի փոքր նմուշի հեռացման միջամտություն է: Ձեր բժիշկը ասեղ է մտցնում ձեր մաշկի միջով դեպի ձեր լյարդ՝ հյուսվածքային նմուշ հանելու համար: Լյարդի բիոպսիան կարող է օգնել գնահատելու ձեր լյարդի վնասման չափը: Բիոպսիան օգտագործվում է միայն այն դեպքում, երբ ԱՍԽ-ի ախտորոշումը մյուս՝ ավելի նվազ ինվազիվ հետազոտություններից հետո դեռևս անորոշ է:

Հոդվածը տեղադրվել է՝ 31-05-2023 վերանայվել է՝ 31-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով