Գրադարան
Շագանակագեղձի քաղցկեղ. ինքնօգնություն

1 րոպե
Ինքնօգնության որոշ միջոցներ կարող են որոշ չափով մեղմացնել ձեր ցավերն ու շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված այլ ախտանիշները:
Այլընտրանքային բժշկություն
Ոչ մի օժանդակող կամ այլընտրանքային բուժում չի կարող բուժել շագանակագեղձի քաղցկեղը: Այնուամենայնիվ, շագանակագեղձի քաղցկեղի օժանդակող և այլընտրանքային բուժումները կարող են օգնել ձեզ հաղթահարելու քաղցկեղի և դրա բուժման կողմնակի ազդեցությունները:
Քաղցկեղով ախտորոշված գրեթե յուրաքանչյուր մարդ ինչ-որ պահի որոշակի անհանգստություն է զգում: Եթե դուք խիստ մտահոգվա եք, կարող եք տխրել, զայրանալ կամ անհանգստանալ: Դուք կարող եք դժվարություններ ունենալ քնելու հետ կապված կամ անընդհատ մտածեք ձեր քաղցկեղի մասին:
Մի քանի օժանդակող բուժման մեթոդներ կարող են օգնել ձեզ, որ ավելի հեշտ հաղթահարեք ձեր անհանգստությունը՝
- արտ թերապիա
- պարային կամ շարժման թերապիա
- վարժանք
- մեդիտացիա
- երաժշտության թերապիա
- ռելաքսացիայի մեթոդներ
- հոգևոր օժանդակություն:
Քննարկեք ձեր զգացմունքներն ու մտահոգությունները ձեր բժշկի հետ: Որոշ դեպքերում անհանգստության բուժումը կարող է պահանջել դեղամիջոցներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-03-2023 վերանայվել է՝ 06-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: