Պրոստատիտների մեծ մասն ունի վարակային ծագում, սակայն ոչ միշտ է, որ հնարավոր է գտնել բորբոքման հարուցիչը:
Շագանակագեղձի բորբոքման պատճառները տարբեր են՝ կախված պրոստատիտի տեսակից:
- Սուր բակտերիալ պրոստատիտը սովորաբար առաջանում է բակտերիաների տարածված շտամներով: Վարակը կարող է տարածվել միզուղիների կամ վերարտադրողական համակարգի այլ շրջաններից:
- Քրոնիկ բակտերիալ պրոստատիտը սովորաբար ունենում է նույն պատճառը, ինչ սուր բակտերիալ վարակը: Այն կարող է առաջանալ, երբ սուր վարակի բուժումը բավարար երկար չէ կամ չի կարողանում ոչնչացնել բոլոր բակտերիաները:
- Քրոնիկ պրոստատիտը կամ քրոնիկ կոնքային ցավի համախտանիշը լավ ուսումնասիրված չէ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մի քանի գործոններ կարող են համատեղ դեր խաղալ: Դրանք ներառում են նախորդ վարակը, նյարդային համակարգի գործունեության խանգարումը, իմունային համակարգի գործունեության խանգարումը, հոգեբանական սթրեսը կամ հորմոնների անկանոն ակտիվությունը:
- Անախտանիշ (ասիմպտոմատիկ) բորբոքային պրոստատիտը, որը հայտնի պատճառ չունի, սովորաբար հայտնաբերվում է միայն այլ առողջական խնդիրների հետազոտության ժամանակ և չի բուժվում:
Այնուամենայնիվ, հաճախ պրոստատիտի զարգացման հստակ պատճառը չի հաջողվում պարզել:
Ռիսկի գործոններ
Պրոստատիտի գործոնները ներառում են՝
- երիտասարդ կամ միջին-չափահաս տարիք
- նախկինում տարած պրոստատիտ
- միզատար կամ վերարտադրողական համակարգի վարակ
- ՄԻԱՎ վարակ կամ ՁԻԱՀ
- միզային կաթետերի օգտագործում (միզապարկը դատարկող խողովակ)
- շագանակագեղձի հյուսվածքի ախտորոշիչ նմուշառում (բիոպսիա):
Քրոնիկ պրոստատիտի կամ քրոնիկ կոնքային ցավի համախտանիշի լրացուցիչ ռիսկային գործոնները կարող են ներառել՝
- հոգեբանական սթրես
- կոնքի շրջանում նյարդի վնասում վիրահատության կամ տրավմայի պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024