Գրադարան
Պրոստատիտ. բարդություններ

1 րոպե
Շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքման բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Արյան բակտերիալ վարակ (բակտերեմիա)
- ամորձու ետին եզրին գտնվող խողովակաձև գոյացության՝ մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ)
- շագանակագեղձի թարախով լցված խոռոչ (շագանակագեղձի թարախակույտ կամ աբսցես)
- վարակ, որը տարածվում է զստոսկր կամ ողնաշարի ստորին հատված:
Քրոնիկ պրոստատիտի կամ քրոնիկ կոնքային ցավի համախտանիշի բարդությունները կարող են ներառել՝
- անհանգստություն կամ դեպրեսիա
- սեռական գործունեության խանգարում, ինչպիսին է էրեկցիայի հասնելու և պահպանելու անկարողությունը (էրեկտիլ դիսֆունկցիա)
- սպերմատոզոիդների և սերմնահեղուկի փոփոխություններ, որոնք կարող են անպտղության պատճառ դառնալ:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-02-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: