Պրոստատիտ. բուժում
14-02-2021
1 րոպե

Շագանակագեղձի բորբոքման բուժումը կախված է հիվանդության հիմքում ընկած պատճառից:
Ելնելով պատճառից, բժիշկը կառաջարկի պրոստատիտի բուժման հետևյալ տեսակներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Հակաբիոտիկներ. հակաբիոտիկները համարվում են պրոստատիտի բուժման մեջ ամենահաճախ նշանակվող դեղամիջոցները: Բժիշկն ընտրում է որևէ հակաբիոտիկ՝ հաշվի առնելով հնարավոր բակտերիայի տեսակը: Եթե ունեք սուր գանգատներ, բժիշկը կարող է նշանակել ներերակային օգտագործման հակաբիոտիկ: Քրոնիկ կամ կրկնվող պրոստատիտի բուժման համար բժիշկը հավանաբար կնշանակի ներքին ընդունման (օրալ) հակաբիոտիկներ, որը պետք է օգտագործեք 4-6 շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար։
- Ալֆա-բլոկատորներ. այս դեղամիջոցներն օգնում են միզապարկի վզիկի և միզապարկը շագանակագեղձին միացնող մկանախրձերի թուլացմանը: Այս բուժումը կարող է մեղմացնել որոշ գանգատներ, օրինակ՝ ցավոտ միզարձակումը (դիզուրիա)։
- Հակաբորբոքայիններ. ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ) կարող են մեղմացնել ցավերը և օգնել ձեզ զգալու ավելի հարմարավետ:
Սուր պրոստատիտի բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ՝ քանի դեռ չեն զարգացել հնարավոր բարդությունները: Վաղ և պատշաճ բուժումը նվազեցում է հիվանդության քրոնիկացման կամ կրկնման հավանականությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022