Հետևյալ միջոցառումները կարող են օգնել պրոստատիտի որոշ ախտանիշների մեղմացմանը:
Տաք վաննա կամ տեղային տաքացնող միջոցներ։
Ալկոհոլից, կոֆեինից, կծու կամ թթու սննդամթերքներից խուսափում կամ սահամանափակում, որոնք կարող են գրգռել ձեր միզապարկը:
Շագանակագեղձը գրգռող գործերից կամ վարժանքներից խուսափում (օրինակ՝ երկարատև նստած դիրք կամ երկարատև հեծանվավարում)։
Կոֆեին չպարունակող առատ հեղուկների օգտագործում, որոնք օգնում են միզարձակման հաճախացմանը և միզապարկի՝ բակտերիաներից մաքրվելուն:
Այլընտրանքային միջոցներ
Այլընտրանքային բուժումները կարող են ցուցաբերել պրոստատիտի ախտանիշները մեղմացնող որոշ խոստումնալից ազդեցություններ:
Բիոֆիդբեք. կենսաբանական հետադարձ կապը բուժման մեթոդ է, որը հիմնված է հուզական և այլ խնդիրների ժամանկ ձեր մարմնի, մասնավորապես՝ նյարդային համակարգի ֆիզիոլոգիական պատասխան ռեակցիայի վրա:
Ասեղնաբուժություն. ըստ սակավաթիվ տվյալների ասեղմնաբուժությունը կարող է մեղմացնել միզելու հետ կապված ցավերը:
Բուսական միջոցներ և հավելումներ. թեև ապացուցված տվյալն չկան, սակայն գանգատների մեղմացման համար կարող եք փորձել որոշ բուսական միջոցներ, օրինակ՝ տարեկանի խոտ, կանաչ թեյ, սոխ, կվերցետին պարունակող հավելումներ և այլն:
Այլընտրանքային բժշկության մեթոդների և հավելումների վերաբերյալ անպայման զրուցեք ձեր բժշկի հետ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։