C. difficile-ի տարածումը կանխելու համար հիվանդանոցները և առողջապահական այլ հաստատությունները հետևում են վարակի վերահսկման խիստ ուղեցույցներին:
Եթե հիվանդանոցում կամ խնամքի կենտրոնում ունեք ընկեր կամ ընտանիքի անդամ, մի՛ վարանեք հիշեցնել նրանց խնամակալներին, որ հետևեն նախազգուշական միջոցներին:
Կանխարգելիչ միջոցառումները ներառում են հետևյալը:
- Ձեռքերի լվացում. բուժաշխատողները և խնամող անձնակազմը պետք է պահպանեն ձեռքերի լավ հիգիենա իրենց խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր անձի հետ շփվելուց առաջ և հետո: C. difficile-ի բռնկման դեպքում օճառի և տաք ջրի օգտագործումը ձեռքերի հիգիենայի համար ավելի գերադասելի տարբերակ է, քանի որ ալկոհոլի վրա հիմնված ձեռքերի ախտահանիչները արդյունավետ կերպով չեն ոչնչացնում բակտերիայի սպորները: Հիվանդանոցներ կամ խնամքի կենտրոններ այցելողները նույնպես պետք է լվանան իրենց ձեռքերը օճառով և տաք ջրով սենյակից դուրս գալուց կամ զուգարանից օգտվելուց առաջ և հետո:
- Շփումների (կոնտակտի) նախազգուշական միջոցներ. մարդիկ, ովքեր գտնվում են հիվանդանոցում և ունեն C. difficile, պետք է մեկուսացվեն առանձին հիվանդասենյակում կամ, ծայրահեղ դեպքում, մեկ հիվանդասենյակում կարող են բուժվել նույն հիվանդությամբ երկու անձ: Հիվանդանոցի անձնակազմը և այցելուները պետք է կրեն միանգամյա օգտագործման ձեռնոցներ և խալաթներ՝ քանի դեռ փորլուծության ավարտից չի անցել առնվազն 48 ժամ:
- Մանրակրկիտ մաքրում. ցանկացած միջավայրում, բոլոր մակերեսները պետք է մանրակրկտորեն ախտահանվեն քլորի սպիտակեցնող նյութերով, որոնք կարող են ոչնչացնել պեսզի ոչնչացնեն C. difficile-ի սպորները:
- Հակաբիոտիկների օգտագործում միայն անհրաժեշտության դեպքում. երբեմն հակաբիոտիկները սխալմամբ օգտագործվում են վիրուսային հիվանդությունների համար, այնինչ այս դեղամիջոցները չեն ազդում վիրուսների վրա: Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն հակաբիոտիկ օգտագործել, այլ խստագույնս հետևեք ձեր բժշկի նշանակումներին՝ ոչ միայն դեղամիջոցների, այլև դրանց դեղաչափերի և ընդունման տևողության առումով:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024