Կեղծթաղանթային կամ պսևդոմեմբրանոզ կոլիտի հիմնական ախտանիշը ջրոտ փորլուծությունն է:
Այլ գանգատներից և ախտանիշներից են՝
- ստամոքսի կծկանքներ (սպազմ), ցավ կամ ցավոտություն
- ջերմություն
- թարախ կամ լորձ՝ կղանքային արտաթորանքում
- սրտխառնոց
- ջրազրկում (դեհիդրատացիա):
Կեղծթաղանթային կոլիտի ախտանշանները կարող են սկսվել հակաբիոտիկի օգտագործումը սկսելուց 1-2 օր հետո կամ հակաբիոտիկի ընդունումն ավարտելուց հետո մի քանի ամիս անց կամ ավելի ուշ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ներկայում ընդունում եք կամ վերջերս օգտագործել եք հակաբիոտիկներ և ձեզ մոտ փորլուծություն է առաջացել, դիմեք ձեր բժշկին, նույնիսկ եթե ձեր գանգատները համեմատաբար թեթև են: Այցելեք նաև ձեր բժշկին կամ շտապ կապ հաստատեք նրա հետ, եթե ունեք ծանր փորլուծություն, ջերմություն, ստամոքսի ցավոտ կծկանքներ կամ արյուն կամ թարախ ձեր կղանքային արտաթորանքներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024