Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ «լավ» բակտերիաների և խմորասնկիկների խտացված հավելումները, որոնք կոչվում են պրոբիոտիկներ, կարող են օգնել C. difficile վարակի կանխարգելմանը, սակայն ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ որոշելու դրանց արդյունավետությունը հիվանդության կրկնությունների (ռեցիդիվների) բուժման համար:
Պրոբիոտիկներն անվտանգ են օգտագործման համար և հասանելի են պարկուճով կամ հեղուկ տեսքով:
Կեղծթաղանթային կամ պսևդոմեմբրանոզ կոլիտի առաջացրած փորլուծության և ջրազրկման դեմ պայքարելու համար փորձեք հետևյալ միջոցները:
- Խմեք շատ հեղուկներ. ջուրը լավագույն ընտրությունն է, սակայն ավելացված նատրիում և կալիում պարունակող հեղուկները (լուծույթները) նույնպես կարող են օգտակար լինել: Օրինակներից են՝ բերանային (օրալ) ռեհիդրատացիոն լուծույթներ, ոչ կոֆեինացված զովացուցիչ ըմպելիքներ, արգանակներ և մրգահյութեր: Խուսափեք շաքարի բարձր պարունակությամբ, ալկոհոլ կամ կոֆեին պարունակող ըմպելիքներից, ինչպիսիք են սուրճը, թեյը և կոլաները, որոնք կարող են վատթարացնել ձեր ախտանիշները:
- Մի՛ կերեք մթերքներ, որոնք վատթարացնում են ախտանիշները. խուսափեք կծու, յուղոտ, ճարպոտ կամ տապակած և ցանկացած այլ մթերքներից, որոնք կարող են սրացնել ձեր ախտանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024