Ճառագայթային արտակարգ իրավիճակի դեպքում լսեք ռադիո կամ դիտեք հեռուստացույց, որ տեղեկանաք, թե ինչ նախազգուշական կամ պաշտպանական գործողություններ են առաջարկում տեղական և կենտրոնական իշխանությունները:
Այդ գործողությունները կախված են կոնկրետ իրավիճակից, բայց ձեզ կարող են հորդորել, որ մնացեք տեղում կամ տարհանվեք ձեր բնակության վայրից:
Տեղում ապաստանելը
Եթե իշխանությունները խորհուրդ են տալիս մնալ այնտեղ, որտեղ գտնվում եք, անկախ նրանից՝ տանն եք, աշխատավայրում կամ որևէ այլ տեղ, արեք հետևյալը՝
- փակեք և կողպեք բոլոր դռներն ու պատուհանները
- անջատեք օդափոխիչները, օդորակիչները և ջեռուցման սարքերը, որոնք դրսի օդը քաշում են ներս
- փակեք բուխարի (օջախի) փականները
- ներս բերեք ձեր տան կենդանիներին
- տեղափոխեք ամենաներքին սենյակը կամ նկուղը
- հետևեք ձեր արտակարգ իրավիճակների արձագանքման ցանցին կամ նորություններին
- մնացեք տեղում առնվազն 24 ժամ:
Էվակուացիա (կազմակերպված տարհանում)
Եթե իշխանությունները խորհուրդ են տալիս էվակուացվել, հետևեք ձեր տեղական իշխանությունների հրահանգներին: Փորձեք պահպանել հանգստություն և գործեք արագ, բայց ոչ՝ հապճեպ: Ձեզ հետ վերցրեք քիչ քանակի ապրանքներ, բայց մի՛ մոռացեք հետևյալ պարագաների մասին՝
- լապտեր
- փոքր ռադիոընդունիչ
- մարտկոցներ
- առաջին օգնության պայուսակ
- անհրաժեշտ դեղամիջոցներ
- փակ վիճակում սնունդ, ինչպիսիք են պահածոները և շշալցված ջուրը
- պահածոյի բացիչ
- բանկային քարտեր
- լրացուցիչ հագուստ:
Հաշվի առեք, որ շտապ օգնության մեքենաների և ապաստարանների մեծ մասը չի ընդունում տնային կենդանիներ: Վերցրեք ձեր տնային կենդանիներին միայն այն դեպքում, եթե վարում եք ձեր սեփական մեքենան և հեռանում եք այլ տեղ, քան հանրային ապաստարան:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024