Ռեյնոյի (Raynaud) համախտանիշն առաջացնում է մարմնի որոշ հատվածների, ինչպիսիք են ձեռքերի և ոտքերի մատները, թմրածություն և սառնություն՝ ի պատասխան սառը ջերմաստիճանի կամ սթրեսի:
Ռեյնոյի համախտանիշի ժամանակ մաշկին արյուն մատակարարող փոքր զարկերակները նեղանում են: Սա սահմանափակում է արյան հոսքը դեպի տուժած տարածքներ: Նման վիճակը կոչվում է անոթային կծկանք (վազոսպազմ):
Ռեյնոյի համախտանիշի տեսակներից են՝
- Ռեյնոյի հիվանդություն
- Ռեյնոյի ֆենոմեն։
Կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Ըստ երևույթին, Ռեյնոյի համախտանիշն ավելի տարածված է այն մարդկանց շրջանում, ովքեր ապրում են ավելի ցուրտ կլիմայական պայմաններում:
Ռեյնոյի համախտանիշի բուժումը կախված է ծանրության աստիճանից և առողջական այլ խնդիրների առկայությունից: Մարդկանց մեծամասնության համար Ռեյնոյի համախտանիշը հաշմանդամության չի հանգեցնում, սակայն կարող է ազդել կյանքի որակի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024