Գրադարան

Ռեյնոյի համախտանիշ. ախտանիշներ

Ռեյնոյի համախտանիշ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ռեյնոյի համախտանիշը սովորաբար դրսևորվում է հետևյալ ախտանիշներով։

  • Ձեռքերի կամ ոտքերի սառը մատներ։
  • Մաշկի շրջաններ, որոնք դառնում են սպիտակ, ապա՝ կապավուն: Կախված ձեր մաշկի գույնից, այս երանգային փոփոխությունները կարող է ավելի դժվարությամբ կամ հեշտությամբ նկատվել:
  • Թմրածության, ծակծկոցների զգացողություն կամ խայթող ցավ՝ տաքացման կամ սթրեսից ազատվելու ժամանակ:

Ռեյնոյի նոպայի ժամանակ մաշկի ախտահարված շրջանները սովորաբար նախ գունատվում են: Այնուհետև, դրանք հաճախ փոխում են իրենց գույնը և նույն շրջանում զգում եք սառնություն և թմրածություն: Երբ մաշկը տաքանում է և արյան հոսքը բարելավվում է, նույն շրջանները կարող են կրկին փոխել գույնը, թրթռալ, այտուցվել կամ առաջանալ ծակծկոցներ:

Ռեյնոյի համախտանիշն առավել հաճախ դրսևորվում է ձեռքերի և ոտքերի մատների վրա: Սակայն այն նաև կարող է ազդել մարմնի այլ շրջանների վրա, ինչպիսիք են քիթը, շրթունքները, ականջները և նույնիսկ պտուկները: Տաքացումից հետո արյան հոսքի վերականգնումը կարող է տևել 15 րոպե։

Ե՞րբ դիմել բժշկին

Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե ունեք ծանր Ռեյնոյի համախտանիշի պատմություն և ձեր տուժած ձեռքի կամ ոտքի մատներից մեկնումեկում ունեք խոց կամ վարակ:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-07-2023 վերանայվել է՝ 14-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով