Ռևատիզմ (ռևմատիկ տենդ)
Ռևմատիզմը բորբոքային հիվանդություն է, որը տարածուն կերպով ախտահարում է օրգանիզմի շարակցական հյուսվածքները։
Ռևմատիզմին բնորոշ են հատկապես սրտի, հոդերի, գլխուղեղի և մաշկի շարակցահյուսվածային բորբոքումը։ Հիվանդության հիմքում ընկած է մարդու սեփական հյուսվածքների նկատմամբ հակամարմինների առաջացումը:
Ռևմատիզմը երբեմն անվանում են «սուր ռևմատիկ տենդ»՝ նկատի ունենալով հիվանդության սուր սկիզբն ու ընթացքը:
ՀիվանդությանռՌիսկի գործոններից են Ժառանգական նախատրամադրվածությունը, թերսնուցումը և հյուծվածությունը։
Ռևմատիզմով ավելի հաճախ հիվանդանում են 5-15 տարեկան երեխաները։
Հիվանդությանը բնորոշ գանգատներն ու ախտանիշներն են՝
- ըմպանաբորբ, որը սովորաբար սկսվում է 2-6 շաբաթ առաջ (գլխավորապես՝ ստրեպտոկոկային բնույթի)
- մարմնի ջերմության բարձրացում
- հոգնածության զգացում
- մկանացավեր
- հոդացավեր
- հազվադեպ՝ իրանի կամ վերջույթների ցանավորում։
Ախտորոշումը դրվում է տարած ստրեպտոկոկային վարակի առկայության և կլինիկական պատկերի հիման վրա (գանգատներ և այլ ախտանիշներ):
Ռևմատիզմը ծանր հիվանդություն է, որը պահանջում է համարժեք բժշկական օգնություն։ Հակաբիոտիկներով վաղ բուժումը կարող է կանխարգելել սրտի ռևմատիկ հիվանդության ծանր և երկարատև ընթացքով բարդությունները։
Բուժման հիմքում ընկած է հակաբորբոքային (բարձր դեղաչափերով Ասպիրին և այլն), իսկ բակտերիան առանձնացնելուց հետո՝ հակաբիոտիկային բուժումը (օրինակ՝ Պենիցիլինի շարք և այլն)։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021