Ռևմատիզմ. բարդություններ
07-07-2021
1 րոպե

Ռևմատիզմով պատճառված բորբոքումը կարող է շարունակվել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս:
Որոշ դեպքերում բորբոքումն առաջացնում է երկարաժամկետ բարդություններ:
Ռևմատիզմի պատճառով կարող է անդառնալիորեն վնասվել սիրտը (կոչվում է սրտի ռևմատիկ հիվանդություն)։ Վերջինս սովորաբար զարգանում է բուն հիվանդությունից 10-20 տարի հետո, սակայն ռևմատիզմի ծանր դեպքերը նաև կարող են սրտի փականները վնասել, քանի դեռ երեխայի մոտ առկա են բուն հիվանդության ախտանիշները: Ավելի հաճախ խնդիրներ զարգանում են սրտի երկու ձախ խոռոչների միջև առկա փականում (միտրալ կամ երկփեղկ փական), սակայն մյուս բոլոր փականները նույնպես կարող են ախտահարվել:
Այսպիսի վնասումը կարող է առաջացնել՝
- փականի նեղացում, որը թուլացնում է արյան հոսքը ձախ նախասրտից դեպի ձախ փորոք
- փականից ետհոսք, երբ ձախ փորոքի կծկման ժամանակ արյունը հոսում է սխալ ուղղությամբ՝ աորտայի փոխարեն դեպի ձախ նախասիրտ
- սրտամկանի վնասում, երբ ռևմատիզմով պայմանավորված բորբոքումը թուլացնում է սրտամկանը և բացասաբար ազդում վերջինիս կծկման ունակության վրա:
Միտրալ փականի, սրտի մյուս փականների կամ սրտի այլ հյուսվածքների ախտահարումը հետագայում կարող է առաջացնել սրտային խնդիրներ, ինչպիսիք են՝
- անկանոն կամ քաոսային սրտազարկ (շողացող առիթմիա)
- սրտային անբավարարություն:
Հոդվածը վերանայվել է՝ 07-07-2021