Գրադարան
Ռևմատիզմ․ ախտորոշում

1 րոպե
Ռևմատիզմի ախտորոշման որևէ եզակի թեստ գոյություն չունի:
Ռևմատիզմի ախտորոշումը հիմնված է հիվանդության պատմության, ֆիզիկական քննության (զննում) և որոշակի հետազոտությունների արդյունքների վրա: Ռևմատիկ տենդի հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են կատարվել արյան մեջ բորբոքման նշանների (մարկերների) առկայությունը ստուգելու համար: Այս թեստերը ներառում են C- ռեակտիվ սպիտակուցը (CRP) և էրիթրոցիտների նստման արագությունը (ESR): Երբեմն արվում է արյան թեստ, որը կարող է հայտնաբերել արյան մեջ ստրեպտոկոկային բակտերիաների նկատմամբ հակամարմինները: Իրական բակտերիաները կարող են այլևս չհայտնաբերվել կոկորդի հյուսվածքներում կամ արյան մեջ:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). այս հետազոտությունը գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը: Այն կարող է օգնել ախտորոշելու անկանոն սրտազարկը (առիթմիա) և կարող է օգնել բուժաշխատողին որոշելու, թե արդյոք սրտի առանձին մասերը կարող են մեծացած լինել:
- Էխոսրտագրություն (սրտի էխո). ձայնային ալիքներն օգտագործվում են շարժման մեջ գտնվող սրտի պատկերներ ստեղծելու համար: Էխոսրտագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է արյունը հոսում սրտի և սրտի փականների միջով: Այն ձեր բժշկին օգնում է ամենատարբեր սրտային խնդիրների, այդ թվում՝ փականային ախտահարումների հայտնաբերմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: