Գրադարան
Ռևմատիզմ․ բուժում

1 րոպե
Ռևմատիզմի բուժման նպատակներն են՝ բուժել վարակը, թեթևացնել ախտանիշները, վերահսկել բորբոքումը և կանխել վիճակի կրկնությունը:
Ռևմատիզմի բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հակաբիոտիկներ. Պենիցիլինը կամ մեկ այլ հակաբիոտիկ սովորաբար նշանակվում է ստրեպտոկոկային բակտերիաների բուժման համար: Առաջին հակաբիոտիկային բուժումը ամբողջապես ավարտվելուց հետո բժիշկը սովորաբար նշանակում է հակաբիոտիկների մեկ այլ կուրս՝ ռևմատիզմի կրկնությունը կանխելու համար: Կանխարգելիչ բուժումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մինչև 21 տարեկանը կամ մինչև երեխան ավարտի բուժման նվազագույն հնգամյա կուրսը՝ որն ավելի երկար է: Այն դեպքերում, երբ ռևմատիզմի ժամանակ զարգացել է սրտի բորբոքում, կարող է անհրաժեշտ լինել կանխարգելիչ հակաբիոտիկային բուժումը շարունակել 10 տարի կամ ավելի երկար:
- Հակաբորբոքային դեղամիջոցներ. Ասպիրինը կամ Նապրոքսենը (Նապրոսին, Նապրելան, Անապրոքս DS) կարող են օգնել նվազեցնել բորբոքումը, ջերմությունը և ցավը: Եթե ախտանշանները ծանր են կամ երեխայի մոտ հակաբորբոքային դեղամիջոցները բավարար արդյունավետ չեն, կարող է նշանակվել կորտիկոստերոիդ: Երեխային Ասպիրին մի տվեք, քանի դեռ ձեր բժիշկը չի ասել այդ մասին:
- Հակացնցումային դեղամիջոցներ. Սիդենհամի խորեայով պատճառված ակամա շարժումների ծանր ընթացքի դեպքում բժիշկը կարող է նշանակել հակացնցումային դեղամիջոցներ, ինչպիսիք են Վալպրոյաթթունկամ Կարբամազեպինը (Կարբատրոլ, Տեգրետոլ և այլն):
Երկարաժամկետ բուժում
Քննարկեք բժշկի հետ, թե երեխան վերահսկման և երկարաժամկետ բուժման որ տեսակի կարիքն ունի:
Ռևմատիզմի հետևանքով սրտի ախտահարումը, որը կոչվում է սրտի ռևմատիկ հիվանդություն, կարող է երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ մնալ աննկատ: Մշտապես տեղեկացրեք ձեր բժշկին ռևմատիզմի ցանկացած պատմության մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: