Գրադարան

Ռևմատիզմ. ախտանիշներ

Ռևմատիզմ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ռևմատիզմի ախտանիշները կապված են սրտի, հոդերի, մաշկի կամ կենտրոնական նյարդային համակարգի բորբոքման հետ:

Կարող են լինել շատ քիչ կամ մի քանի ախտանիշներ: Դրանք կարող են փոփոխվել հիվանդության ընթացքում։ Ռևմատիզմը սովորաբար սկսվում է կոկորդի վարակից մոտ 2-4 շաբաթ անց:

Ռևմատիզմի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • ջերմություն
  • ցավոտ և զգայուն հոդեր՝ առավել հաճախ ծնկների, կոճերի, արմունկների և դաստակների շրջանում
  • թափառող հոդացավ, երբ մի հոդի ցավը տեղափոխվում է մեկ այլ հոդի վրա
  • կարմրած, տաք կամ այտուցված հոդեր
  • սրտի շրջանի ցավեր, սովորաբար՝ ձգող կամ ծակող բնույթի
  • հոգնածություն
  • անհարթ եզրերով տափակ կամ քիչ բարձրացած ու անցավ մաշկացան, ավելի հաճախ՝ իրանին կամ վերջույթներին
  • ստետոսկոպով լսելիս՝ սրտի աղմուկ
  • մարմնի ցնցումանման անկառավարելի շարժումներ՝ Սիդենհամի խորեա, առավել հաճախ ձեռքերում, ոտքերում և դեմքում
  • անսովոր պահվածքի պոռթկումներ, ինչպիսիք են լացը կամ անտեղի ծիծաղը, որոնք ուղեկցում են Սիդենհեմի խորեային
  • մաշկի տակ փոքր և անցավ հանգույցներ:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք ձեր երեխայի բժշկի մոտ արտահերթ այց, եթե ի հայտ են եկել ստրեպտոկոկային ֆարինգիտի գանգատներ կամ ախտանիշներ, այդ թվում՝

  • անսպասելիորեն առաջացող կոկորդի ցավ
  • ցավ կուլ տալու ժամանակ
  • ջերմություն
  • գլխացավ
  • ստամոքսի շրջանի ցավ, սրտխառնոց և փսխում:

Ստրեպտոկոկային ֆարինգիտի ճիշտ բուժումը կարող է կանխել ռևմատիզմը:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-07-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով