Նորմայում իմունային համակարգն օգնում է, որ օրգանիզմը պաշտպանվի վարակներից և հիվանդություններից: Ռևմատոիդ արթրիտի ժամանակ իմունային համակարգը գրոհում և ախտահարում է հոդերի առողջ հյուսվածքները: Այն նաև կարող է առաջացնել սրտի, թոքերի, նյարդերի, աչքերի և մաշկի խնդիրներ:
Բժիշկները չգիտեն, թե ինչու է սկսվում այս ախտաբանական գործընթացը, սակայն հավանական է, որ որոշակի դեր ունեն գենետիկական բաղադրիչները: Գեներն իրականում չեն առաջացնում ռևմատոիդ արթրիտ, սակայն բարձրացնում են շրջակա գործոնների, օրինակ՝ վիրուսների և բակտերիաների նկատմամբ օրգանիզմի ռեակցիան և կարող են խթանել հիվանդության զարգացումը:
Ռիսկի գործոններ
Սեռ. ռևմատոիդ արթրիտը շուրջ 3 անգամ ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, որն ըստ երևույթին կապված է իգական էստրոգեն հորմոնի հետ։
Տարիք. ռևմատոիդ արթրիտը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ սկսվում է միջին տարիքում:
Ընտանեկան պատմություն. եթե ընտանիքի անդամներից մեկնումեկն ունի ռևմատոիդ արթրիտ, ձեզ մոտ նույն հիվանդության զարգացման ռիսկն աճում է:
Ծխախոտի օգտագործում. ծխախոտը բարձրացնում է ռևմատոիդ արթրիտի զարգացման ռիսկը, հատկապես, եթե ունեք ժառանգական նախատրամադրվածություն: Հավանական է նաև, որ ծխախոտը կապված է հիվանդության ավելի ծանր ընթացքի հետ:
Ավելցուկային քաշ.ավելցուկային քաշով կամ գեր մարդիկ ունեն ռևմատոիդ արթրիտի զարգացման որոշակի բարձրացած ռիսկ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։