Առողջական խնդիրներ

Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոիդ արթրիտ

Time Read 1 րոպե

Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը կարող է ախտահարել ավելի շատ բան, քան միայն հոդերը:

Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վնաս հասցնել բազմաթիվ օրգան-համակարգերի, ներառյալ՝ մաշկ, աչքեր, թոքեր, սիրտ և արյունատար անոթներ:

Որպես աուտոիմուն խանգարում, ռևմատոիդ արթրիտն առաջանում է, երբ իմունային համակարգը սխալմամբ գրոհում և ախտահարում է սեփական հյուսվածքները: Հիվանդությունը հաճախ սկսվում է դաստակի և ոտնաթաթի մատների փոքր հոդերի ախտահարմամբ, սակայն ավելի ուշ փուլերում ախտահարվում են նաև մեծ հոդերը (կոնքազդրային և ծնկան)։

Ի տարբերություն «մաշող և հյուծող» օստեոարթրիտի, ռևմատոիդ արթրիտն ախտահարում է հոդերի լորձաթաղանթը՝ առաջացնելով ցավոտ այտուցվածություն, որն ի վերջո կարող է բերել ոսկրի էրոզիայի և հոդի ձևափոխման:

Հիվանդության պատճառը մինչ օրս մնում է անհայտ, սակայն նկարագրվել են հոդաբորբի զարգացմանը նպաստող տարբեր ռիսկի գործոններ, օրինակ՝ ծխախոտի օգտագործում կամ ժառանգական նախատրամադրվածություն։

Թեև դեղամիջոցների նոր տեսակները զգալիորեն բարելավել են բուժման արդյունքները, ծանր ռևմատոիդ արթրիտը կարող է բերել ֆիզիկական հաշմանդամության:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2018 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով