Գրադարան

Ռևմատոիդ արթրիտ. ախտորոշում

Ռևմատոիդ արթրիտ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ռևմատոիդ արթրիտը դժվար է ախտորոշել վաղ փուլերում, քանի որ վաղ գանգատներն ու ախտանիշները նման են բազմաթիվ այլ հիվանդություններին:

Ախտորոշումը հաստատող արյան մեկ թեստ կամ ֆիզիկական նշան չկա:

Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը կստուգի ձեր հոդերի այտուցը, կարմրությունը և տեղային տաքությունը: Նա նաև կարող է ստուգել ձեր ռեֆլեքսները և մկանային ուժը:

Արյան թեստեր

Ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդիկ հաճախ ունենում են էրիթրոցիտների նստման արագության (ESR) բարձր ցուցանիշ կամ C- ռեակտիվ սպիտակուցի (CRP) բարձր մակարդակ, ինչը կարող է ցույց տալ օրգանիզմում բորբոքային գործընթացի առկայությունը: Արյան այլ թեստերը կարող են հայտնաբերել ռևմատոիդ գործոնը (RF) և հակացիկլային ցիտրուլինացված պեպտիդի հակամարմինները (Anti-CCP):

Պատկերային հետազոտություններ

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ռենտգեն հետազոտություններ, որոնք կօգնեն ժամանակի ընթացքում հետևելու ձեր հոդերի ռևմատոիդ արթրիտի զարգացմանը: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) կարող են օգնել ձեր բժշկին գնահատելու ձեր հիվանդության ծանրության աստիճանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-06-2021 վերանայվել է՝ 18-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով