Դուք կարող եք քայլեր ձեռնարկել ձեր մարմնի մասին հոգ տանելու համար, եթե ունեք ռևմատոիդ արթրիտ:
Ինքնախնամքի այս միջոցները, երբ օգտագործվում են ռևմատոիդ արթրիտի դեղամիջոցների հետ միասին, կարող են օգնել ձեզ կառավարելու ձեր գանգատներն ու ախտանիշները:
- Պարբերաբար վարժանքներ արեք. թեթև վարժանքները կարող են օգնել հոդերն աշխատացնող մկանների ամրապնդմանը, ինչպես նաև հոգնածության նվազեցմանը: Վարժանքներից առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Եթե նոր եք սկսել, սկսեք զբոսնելուց: Խուսափեք ցավոտ, վնասված կամ խիստ բորբոքված հոդերի վարժություններից:
- Կիառեք տաքացնող կամ սառեցնող միջոցներ. տաքությունը կարող է օգնել ձեր ցավի թեթևացմանը և թուլացնել լարված, ցավոտ մկանները: Սառը կարող է թուլացնել ցավի զգացումը: Սառը նաև թմրեցնում է և կարող է նվազեցնել այտուցը:
- Կրճատեք սթրեսը. գտեք ցավը հաղթահարելու ուղիներ՝ նվազեցնելով ձեր կյանքում սթրեսը: Տեխնիկաները, ինչպիսիք են ուղղորդված մտապատկերները, խորը շնչառությունը և մկանների թուլացումը, կարող են օգտագործվել ցավը վերահսկելու համար:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ հաճախ օգտագործվող հավելյալ և այլընտրանքային բուժումներ, որոնք խոստումնալից են եղել ռևմատոիդ արթրիտի համար, ներառում են հետևյալը:
- Ձկան յուղ. որոշ նախնական հետազոտություններ ցույց են տվել, որ ձկան յուղի հավելումները կարող են նվազեցնել ռևմատոիդ արթրիտի ցավն ու կարկամությունը: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սրտխառնոց, փորկապություն և բերանում ձկան համը: Ձկան յուղը կարող է խանգարել դեղամիջոցներին, այնպես որ նախ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Բուսական յուղեր. երեկոյան գարնանածաղկի, կաղամբի և սև հաղարջի սերմերը պարունակում են ճարպաթթվի մի տեսակ, որը կարող է օգնել ռևմատոիդ արթրիտի ցավի և առավոտյան կարկամության դեպքում: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել գլխացավ, փորլուծություն և աղիքային գազեր: Որոշ բուսական յուղեր կարող են առաջացնել լյարդի վնասում կամ խանգարել դեղամիջոցներին, այնպես որ նախ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Տայ-չի. այս շարժումային թերապիան ներառում է նուրբ վարժություններ և ձգումներ՝ զուգորդված խորը շնչառությամբ: Շատ մարդիկ օգտագործում են տայ-չի՝ իրենց կյանքում սթրեսից ազատվելու համար: Փոքր հետազոտությունները ցույց են տվել, որ տայ-չին կարող է բարելավել ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց տրամադրությունը և կյանքի որակը: Երբ ղեկավարվում է բանիմաց հրահանգչի կողմից, տայ-չին ապահով է: Այնուամենայնիվ, մի՛ արեք շարժումներ, որոնք ցավ են պատճառում:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024