Գրադարան

Սալմոնելոզ․ բարդություններ

Սալմոնելոզ․ բարդություններ

Time Read 2 րոպե

Սալմոնելային վարակը սովորաբար կյանքին սպառնացող չէ:

Այնուամենայնիվ, որոշ խմբերում, հատկապես՝ նորածինների և մանկահասակ երեխաների, մեծ տարիքով չափահասների, հղի կանանց, օրգանի փոխպատվաստման միջամտության ենթարկված կամ թուլացած իմունային համակարգով անձանց շրջանում կարող են զարգանալ բարդություններ, որոնք կարող են լինել վտանգավոր:

Ջրազրկում

Եթե չեք կարողանում խմել բավարար քանակի հեղուկներ, որ փոխլրացնեք կայուն փորլուծությամբ պատճառվող հեղուկների կորուստը, դառնում եք ջրազրկված: Ջրազրկման նախազգուշացնող նշաններից են`

  • միզարձակման կրճատում (օլիգուրիա)
  • բերանի և լեզվի չորություն
  • աչքերի ներանկում
  • արցունքարտադրման կրճատում

Բակտերեմիա

Եթե սալմոնելային վարակը թափանցում է արյան հուն (բակտերեմիա), կարող է վարակել օրգանիզմի տարբեր հյուսվածքներ, այդ թվում՝

  • գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հյուսվածքներ (մենինգիտ)
  • սրտի կամ փականների լորձաթաղանթ (էնդոկարդիտ)
  • ոսկրեր և ոսկրածուծ (օստեոմիելիտ)
  • արյունատար անոթների լորձաթաղանթ, հատկապես, եթե ունեք անոթային ստենտ:

Ռեակտիվ արթրիտ

Սալմոնելա ունեցած մարդկանց շրջանում բարձրանում է ռեակտիվ արթրիտի զարգացման ռիսկը, որը հայտնի է որպես Ռեյտերի համախտանիշ: Տիպիկ դեպքերում ռեակտիվ արթրիտն առաջացնում է՝

  • աչքի գրգռում (կոնյուկտիվիտ)
  • ցավոտ միզարձակում (դիզուրիա)
  • ցավոտ հոդեր (արթրալգիա):

Հոդվածը տեղադրվել է՝ 19-06-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով