Սարկոման տերմին է, որը ներառում է քաղցկեղների մեծ խումբ, որոնք սկսվում են ոսկրերից և փափուկ (շարակցական) հյուսվածքներից (փափուկ հյուսվածքային սարկոմա): Փափուկ հյուսվածքային սարկոման ձևավորվում է այն հյուսվածքներում, որոնք միմյանց կապում, օժանդակում կամ շրջապատում են մարմնի այլ կառուցվածքները` մկաններ, ճարպային հյուսվածք, արյունատար անոթներ, նյարդեր, կապաններ և հոդամակերեսների լորձաթաղանթներ:
Կան սարկոմայի ավելի քան 70 տեսակներ: Օրինակներից են՝
անգիոսարկոմա (աճում է անոթի պատից)
խոնդրոսարկոմա (աճում է աճառային հյուսվածքից)
դերմատոֆիբրոսարկոմա պրոտուբերանս
դեսմոպլաստիկ մանր կլոր բջջային ուռուցքներ
էպիթելոիդ սարկոմա (աճում է ապոնևրոտիկ կառուցվածքներից և հաճախ տեղակայվում վերջույթների հեռակա շրջաններում)
Էվինգի սարկոմա (ոսկրային քաղցկեղի տեսակ)
ստամոքս-աղիքային ստրոմալ ուռուցք
Կապոշի սարկոմա (աճում է բուն մաշկից՝ դերմայից)
լեյոմիոսարկոմա (աճում է արգանդի, ստամոքս-աղիքային ուղու, մաշկի կամ արյունատար անոթների հարթ մկանային հյուսվածքից)
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։