Գրադարան

Սարկոմա. ինքնօգնություն

Սարկոմա. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ժամանակի ընթացքում կհասկանաք, թե ինչն է ձեզ օգնում՝ հաղթահարելու անորոշությունը և դիսթրեսը, որոնք ի հայտ են գալիս ձեր ախտորոշումն իմանալուց հետո:

  • Իմացեք ձեր հիվանդության մասին այն ամենը, ինչ թույլ կտա կայացնելու խնամքի և այլ հարցերի հետ կապված ճիշտ որոշումներ. խնդրեք բժշկին ներկայացնել ձեր հիվանդությունը, ինչպես նաև հարցրեք հետազոտությունների արդյունքների և բուժման տարբերակների, դրանց օգուտների և հնարավոր բարդությունների կամ ռիսկերի մասին: Գուցե ցանկանաք հետաքրքրվել նաև բժշկական կանխատեսումներով:
  • Մի՛ հեռացեք ձեր ընտանիքի անդամներից ու ընկերներից. պահպանեք ձեր մտերմիկ փոխհարաբերությունները: Մտերիմ և կարեկից մարդիկ կարող են օգնել ամենատարբեր հարցերով: Նրանց հուզական օժանդակության շնորհիվ կարող եք ավելի հեշտությամբ հաղթահարել ընկճվածությունը:
  • Որոնեք և գտեք ձեր իրավիճակում հայտնված այլ մարդկանց. նույն խնդիրներով մարդկանց միմյանց հետ կանոնավոր շփումները կարող են օգնել վախերի և անհանգստության մեղմացմանը, ինչպես նաև ցրել հուսալքությունը: Շփումներն ու զրույցները, այդ թվում՝ խորհրդատուի, սոցիալական աշխատողի կամ բուժանձնակազմի հետ ունեն դժվար պահերն ավելի հեշտությամբ դիմակայելու ունակություն:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 19-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով