Սարկոմա. ախտանիշներ
03-04-2021
1 րոպե

Սարկոմայի ախտանիշները մեծամասամբ կախված են քաղցկեղի տեսակից, զարգացման և տարածման փուլից, ինչպես նաև տեղակայումից:
Սարկոմայի գանգատներից ու նշաններից են՝
- ուռուցք, որը կարող է զգացվել կամ չզգացվել մաշկի տակ և լինել կամ չլինել ցավոտ
- ոսկրային ցավեր
- ոսկրի հանկարծակի կոտրվածք, օրինակ՝ թեթև վնասվածքից կամ առանց որևէ արտաքին պատճառի
- որովայնային ցավեր
- չնախատեսված կամ անբացատրելի քաշի կորուստ:
Հոդվածը վերանայվել է՝ 03-04-2021