Գրադարան
Քութեշ. կանխարգելում

1 րոպե
Քութեշը կանխարգելող պատվաստանյութ գոյություն չունի:
Քութեշով չվարակվելու լավագույն ուղին նույնն է, ինչ մնացած վարակների դեմ ստանդարտ նախազգուշական միջոցառումները:
- Լվացեք ձեր ձեռքերը. երեխային ցույց տվեք, թե ինչպես մանրակրկիտ լվանա ձեռքերը գոլ օճառաջրով: Բացատրեք նրան ձեռքերը հաճախակի լվանալու կարևորությունը:
- Խուսափեք սպասքի պարագաների կամ սննդամթերքի համատեղ օգտագործումից. սահմանեք կանոն, որ երեխան չպետք է օգտվի ընկերների կամ համադասարանցիների խմելու բաժակներից կամ սպասքից: Բացատրեք նրան, որ այս կանոնը տարածվում է նաև համատեղ սնունդ օգտագործելու վրա:
- Ծածկեք ձեր բերանը և քիթը. սովորեցրեք երեխային, որ հազալիս կամ փռշտալիս մաքուր անձեռոցիկով կամ ծալված արմունկով ծածկի բերանը կամ քիթը, որը կկանխարգելի վարակի տարածմանը: Հիշեցրեք, որ օգտագործած անձեռոցիկը պետք է անմիջապես նետել աղբամանը և լվացվել:
Քութեշով վարակված երեխաները պետք է չհաճախեն մսուր-մանկապարտեզ կամ դպրոց հակաբիոտիկներով բուժումը սկսելուց առնվազն 24-48 ժամվա ընթացքում։
Հոդվածը տեղադրվել է՝ 08-07-2021 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: