Գրադարան
Քութեշ․ բուժում

1 րոպե
Եթե երեխան ունի քութեշ, բժիշկը կնշանակի որևէ հակաբիոտիկ:
Ուշադրություն դարձրեք, որ երեխայի բուժման կուրսը լինի լիարժեք և տվեք հակաբիոտիկն այնքան ժամանակ, որքան նշանակել է բժիշկը: Նկատի ունեցեք, որ բուժումը կիսատ թողնելը լիարժեքորեն չի վերացնում վարակը և կարող է բարձրացնել երեխայի մոտ բարդությունների զարգացման ռիսկը:
Երեխան կարող է վերադառնալ դպրոց, երբ հակաբիոտիկային բուժումից անցել է առնվազն 24 ժամ և այլևս չունի բարձր ջերմություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-07-2021 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: