Գրադարան

Քութեշ․ ախտորոշում

Քութեշ․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Փորձառու մանկաբույժը կարող է քութեշն ախտորոշել ելնելով բնորոշ ախտանիշներից:

Զննման ընթացքում, բժիշկը կարող է՝

  • դիտել երեխայի ըմպանի, նշագեղձերի և լեզվի վիճակը
  • շոշափել նրա պարանոցը, որ հայտնաբերի մեծացած ավշային հանգույցներ
  • գնահատել ցանի առանձնահատկությունները:

Ըմպանի քսուք

Եթե բժիշկը կասկածում է, որ երեխայի հիվանդության պատճառը ստրեպտոկոկային վարակն է, նաև կարող է ըմպանի ետին մակերևույթից և նշագեղձերից վերցնել լորձի նմուշ, որ ստուգի քսուքում բակտերիայի առկայությունը:

Ստրեպտոկոկային բակտերիայի թեստը կարևոր է, քանի որ որոշ հիվանդություններ կարող են առաջացնել քութեշին նմանվող ախտանիշներ, սակայն պահանջում են այլ բուժումներ: Եթե ստրեպտոկոկային վարակը ժխտվում է, բժիշկը սկսում է որոնալ այլ գործոններ, որոնք կարող են հանդիսանալ երեխայի վատառողջության պատճառը:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-07-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով