Տնային պայմաններում կարող եք ձեռնարկել որոշ քայլեր, որ մեղմացնեք երեխայի անհարմարավետության զգացողությունը և ցավը:
- Բուժեք բարձր ջերմությունը և ցավը. անհրաժեշտության դեպքում բժշկի խորհրդով երեխային տվեք Իբուպրոֆեն (Ադվիլ, Մանկական Մոտրին և այլն) կամ Ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն), որ մեղմացնեք ըմպանացավը և բուժեք ջերմությունը:
- Տվեք բարարար քանակով հեղուկներ. երեխային առատ ջուր տալն օգնում է ըմպանի խոնավ վիճակի պահպանմանը և կանխարգելում ջրազրկումը:
- Աղաջրով ողողումներ. եթե երեխան կարող է առանց կուլ տալու աղաջրով ողողել ըմպանը, առաջարկեք այս միջոցառումը (1/4 մինչև կես թեյի գդալ կերակրի աղը 120-240 մլ գոլ ջրում), որը կարող է մեղմացնել ըմպանացավը:
- Խոնավացրեք օդը. օգտագործեք օդը սառը խոնավացնող սարքեր, քանի որ չոր օդը կարող է խորացնել ըմպանի գրգռումը։
- Առաջարկեք լոզենգեներ. 4 տարեկանից մեծ երեխաները կարող են օգտագործել ըմպանացավը մեղմացնող մոմպասներ:
- Տվեք հարմարավետ սննդամթերքներ. գոլ հեղուկ կերակուրները, օրինակ՝ ապուրները կամ սառեցնող միջոցները, օրինակ՝ սառցե խորանարդիկները կարող են մեղմացնել ըմպանացավը:
- Բացառեք գրգռիչները. տան օդը պահեք ծխախոտի ծխից և լվացող հեղուկների գոլորշիներից մաքուր, որոնք կարող են գրգռել ըմպանի լորձաթաղանթը:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024