Բժիշկները չգիտեն, թե ինչն է առաջացնում սկոլիոզի ամենատարածված տեսակը, սակայն հավանական է թվում ժառանգական գործոնների դերը, քանի որ խանգարումը երբեմն հանդիպում է որոշ ընտանիքներում:
Սկոլիոզի ավելի հազվադեպ հանդիպող տեսակները կարող են պայմանավորված լինել հետևյալ պատճառներով՝
- որոշակի նյարդամկանային խնդիրներ, ինչպիսիք են մանկական ուղեղային կաթվածը կամ մկանային դիստրոֆիան (միոդիստրոֆիաներ)
- բնածին արատներ, որոնք ազդում են ողնաշարի ոսկորների զարգացման վրա
- նորածին տարիքում կրած կրծքավանդակի պատի վիրահատություն
- ողնաշարի վնասվածքներ կամ վարակներ
- ողնուղեղային անկանոնություններ:
Ռիսկի գործոններ
Սկոլիոզի ամենատարածված տեսակի զարգացման ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիք. գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են դեռահաս տարիքում:
- Սեռ. տղաների և աղջիկների մոտ թեթև աստիճանի սկոլիոզը զարգանում է նույն հաճախականությամբ, սակայն աղջիկների մոտ ուռուցիկ կորացման վատթարացման և բուժման անհրաժեշտության ռիսկը շատ ավելի մեծ է
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). սկոլիոզը կարող է հանդիպել ընտանիքներում, սակայն սկոլիոզով երեխաների մեծամասնությունն այս հիվանդության ընտանեկան պատմություն չունի:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024