Սկոլիոզով մարդկանց մեծամասնությունն ունի խանգարման թեթև ձև, սակայն սկոլիոզը երբեմն կարող է առաջացնել բարդություններ:
- Շնչառական խնդիրներ. ծանր սկոլիոզի դեպքում կրծքային ողերի հատվածում դեֆորմացված կրծքավանդակը և տեղաշարժված կողոսկրերը կարող են սեղմել թոքերը՝ դժվարացնելով շնչելը:
- Մեջքի խնդիրներ. մանկական տարիքից սկոլիոզ ունեցած անձինք ավելի հավանական է, որ չափահաս տարիքում ունենան քրոնիկ մեջքի ցավեր, հատկապես, եթե նրանց ողնաշարի կորացումները զգալի են և մնացել են չբուժված:
- Կեցվածք և արտաքին տեսք. երբ սկոլիոզը ժամանակի հետ վատթարանում է, կարող է ավելի նկատելի փոփոխություններ առաջացնել, այդ թվում՝ անհամաչափ ազդրեր և ուսեր, ընդգծված կողոսկրեր և դեպի մի կողմ թեքված իրան: Սկոլիոզով հիվանդ մարդիկ հաճախ ամաչում են իրենց արտաքին տեսքի պատճառով և ունենում հոգեբանական խնդիրներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024