Սկոլիոզի ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Անհամաչափ (ոչ սիմետրիկ) ուսեր
- թիակներից մեկի ավելի ցայտուն (ցցուն) տեսք, քան մյուսինը կամ տարբեր բարձրության թիակներ
- անհամաչափ իրան կամ իրանի երկու կողմերի ոչ համաչափ (ոչ սիմետրիկ) ծալքեր
- շեղված կամ դեպի դուրս թեքված կրծոսկր
- տարբեր բարձրության ազդրեր
- կրծքավանդակի մի կողմը՝ առաջ շեղված
- առաջ թեքվելիս մեջքի մի կողմի ավելի ցայտուն (ցցուն) տեսք
- մեջքի ցավեր (կախված տեղակայումից՝ թիկունքը կամ գոտկային շրջանն ընդգրկող) կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ):
Սկոլիոզի դեպքերի մեծ մասի ժամանակ, մի կողմից մյուսը թեքված լինելուց բացի ողնաշարը կարող է պտտված կամ ոլորված լինել: Սա հանգեցնում է նրան, որ մի կողմի կողերը կամ մկաններն ավելի շատ են դուրս թեքվում, քան մյուս կողմինը:
Ծանր աստիճանի սկոլիոզով մարդիկ ունեն մարմնի արտասովոր կամ անհամաչափ կեցվածք: Կառուցվածքային կոպիտ փոփոխությունները կարող են առաջացնել սրտանոթային, շնչառական, մարսողական և այլ համակարգերի գործունեության խանգարումներ։
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր երեխայի մոտ նկատում եք սկոլիոզի նշաններ: Թեթև ոլորումները կամ շեղումները կարող են զարգանալ ձեր կամ ձեր երեխայի համար աննկատ, քանի որ դրանք ի հայտ են գալիս աստիճանաբար և սովորաբար ցավ չեն առաջացնում: Որոշ դեպքերում ուսուցիչները, ընկերները և մարզական թիմակիցներն առաջինն են նկատում երեխայի սկոլիոզը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024