Իրականում, չկան հատուկ գործողություններ, որոնք կարող են սկոլիոզ առաջացնել կամ շտկել առկա ողնաշարային կորացումը:
Ընդհանուր առմամբ, սկոլիոզ ունեցող մարդիկ ծանրություն բարձրացնելու կամ այլ սահմանափակումներ չունեն: Սովորական վարժանքները կամ սպորտին մասնակցելը կարող է նպաստել ընդհանուր առողջության և բարեկեցության բարելավմանը:
Այլընտրանքային բժշկություն
Հետազոտությունները վկայում են, որ սկոլիոզի այս բուժումները չեն կարող օգնել կորության ուղղմանը՝
- մերսում
- փափուկ կամ ճկուն սեղմիրաններ
- մկանների էլեկտրական խթանում
- սննդային հավելումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024