Ամորձապարկի գոյացության գանգատներն ու ախտանշանները տարբերվում են՝ կախված պատճառից:
Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- անսովոր գոյացություն կամ գունդ
- հանկարծակի ցավ
- ամորձապարկի ներսում բութ մղկտացող ցավ կամ ծանրության զգացում
- ցավ, որը տարածվում է դեպի աճուկ, որովայն կամ գոտկային շրջան
- ցավոտ, այտուցված կամ պնդացած ամորձի
- ցավոտ, այտուցված կամ պնդացած մակամորձի (էպիդիդիմիս)՝ փափուկ, ստորակետանման խողովակ ամորձու վերևում և ետևում, որը պահում և տեղափոխում է սպերմատոզոիդները
- ամորձապարկի այտուց կամ ուռածություն
- ամորձապարկի մաշկի կարմրություն
- սրտխառնոց կամ փսխում:
Եթե ամորձապարկի գոյացության պատճառը վարակն է, գանգատներն ու ախտանիշները նաև կարող են ներառել՝
- ջերմություն
- հաճախակի միզում
- մեզի մեջ թարախ (պիուրիա) կամ արյուն (հեմատուրիա):
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր ամորձապարկի շրջանում ունեք հանկարծակի սուր ցավ: Որոշ վիճակներ պահանջում են արագ բուժում՝ ամորձու մշտական վնասումից խուսափելու համար:
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր ամորձու հատվածում հայտնաբերում եք ուռածություն, նույնիսկ եթե դա ցավոտ կամ շոշափելիս ցավոտ չէ, կամ եթե զգում եք նույն շրջանում այլ ախտանիշներ:
Ամորձապարկի գոյացության որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ: Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր երեխայի մոտ նկատվում են ամորձապարկի գոյացության ախտանիշներ, եթե ունեք որևէ մտահոգություն նրա սեռական օրգանների զարգացման հետ կապված կամ եթե ամորձին «բացակայում է»՝ չիջած կամ ետ քաշված ամորձի, որը կարող է մեծացնել հետագա կյանքում ամորձապարկի որոշ գոյացությունների առաջացման ռիսկը: կյանքը։
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 03-05-2024